National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.02.2023
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի եւ Կատարի միջեւ խթանել համագործակցությունն առողջապահության ոլորտում
1 / 3

Կատարի Պետության Կառավարության հետ առողջապահության բնագավառում համագործակցությունը կարեւոր է բազմակողմ փոխշահավետ գործակցության հաստատման տեսանկյունից: Դա կօգնի կողմերին զարգացնելու համագործակցությունն առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման եւ փոխանակման, առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջեւ ուղղակի կապեր ստեղծելու, առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական ծառայությունների որակի բարելավման, հանրային առողջության պահպանման ու զարգացման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

««ՀՀ կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցն ԱԺ փետրվարի 9-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նշվել է, որ փոխայցելությունների արդյունքում ակնկալվում է առողջապահության ոլորտի հայաստանցի մասնագետների, բժիշկների, գիտնականների, ուսանողների որակավորման բարձրացում, ինչը կխթանի նաեւ Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաեւ գիտակրթական ներուժի եւ առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը:

Հայաստանի եւ Կատարի կառավարությունների միջեւ առողջապահության բնագավառում համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի հունիսի 13-ին:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am